Բրիտանա-հնդիկ գործարար Ամիտ Բհատիայի (Քուինս Պարկ Ռեյնջերսի նախկին համասեփականատեր) գլխավորած «Լիվերպուլի» հավանակն համասեփականատերերի կոնսորցիումը, իր ընտանիքի աջակցությամբ և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի մասնակցությամբ, ուրվագծել է ակումբի զարգացման հավակնոտ ծրագրեր։
Indykaila News-ի հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ներդրողների նպատակն է «Լիվերպուլը» վերածել համաշխարհային ֆուտբոլի առաջատար ակումբի։
Այդ նպատակով նրանք մտադիր են անցկացնել խոշոր տրանսֆերային արշավ։ Կոնսորցիումի հիմնական թիրախներն են «Ռեալ Մադրիդի» առաջատար ֆուտբոլիստներ Վինիսիուս Ժունիորը և «Բավարիայից» Մայքլ Օլիսեն։
Նախկինում հաղորդվել էր, որ «Լիվերպուլի» սեփականատեր ամերիկյան «Fenway Sports Group» ներդրումային ընկերության ղեկավարությունը բանակցություններ է վարում ակումբի բաժնեմասը վաճառելու վերաբերյալ։

























































