Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը վերջնականապես կորցրել է վստահությունը թիմի աստղային կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Goal պորտալը՝ հղում անելով կատալոնական ակումբի ինսայդերական լուրերով մասնագիտացված հայտնի լրագրող Ժերար Ռոմերոյին։
Ռոմերոյի տեղեկություններով՝ Ֆլիկի և դե Յոնգի միջև տարաձայնությունները սկսվել են դեռևս անցած մրցաշրջանում։ Գերմանացի մասնագետը, բժիշկների թույլտվությունից հետո, ցանկացել է նիդերլանդցուն խաղադաշտ դուրս բերել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը, սակայն ֆուտբոլիստը նախընտրել է ռիսկի չդիմել։ Այս որոշումը խիստ դժգոհություն է առաջացրել Ֆլիկի մոտ։
Այժմ մարզչի և 29-ամյա ֆուտբոլիստի միջև հարաբերություններն վերջնականապես խզված են, և դե Յոնգն ակումբը լքելու տարբերակներ է փնտրում։
Հիշեցնենք, որ այս պահին Ֆրենկի դե Յոնգը ապաքինվում է ԱԱ-2026-ի ժամանակ ստացած վնասվածքից։


























































