Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հերթական գոլն է խփել աշխարհի առաջնությունում։ Այս անգամ «եռագույնների» ավագը տխրեցրել է Պարագվայի հավաքականին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը (1-0):
Մադրիդի «Ռեալի» աստղի ակտիվում ԱԱ-2026-ում գրանցված է արդեն 7 գոլ. նա ռմբարկուների մրցավազքում հավասարվել է Լիոնել Մեսսիին։ Բացի այդ, Մբապեն ֆուտբոլի պատմության մեջ դարձել է երկրորդ խաղացողը նույն Մեսսիից հետո, որին հաջողվել է 7 կամ ավելի գոլ խփել մունդիալի երկու տարբեր խաղարկություններում։
Հիշեցնենք, որ Կատարում կայացած ԱԱ-2022-ում Կիլիանն իր հաշվին գրանցել էր 8, իսկ Լիոնելը՝ 7 գոլ։
Հավելենք նաև, որ Պարագվայի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Ֆրանսիայի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Մարոկկոյի ազգային թիմի հետ։
























































