Միաժամանակ ճապոնական մի քանի աղբյուրներ (այդ թվում Tokyo Sports-ը) հայտնել են, որ Մադրիդի «Ռեալը» միացել է Ճապոնիայի հավաքականի և «Ֆեյենորդի» հարձակվող Այասե Ուեդայի տրանսֆերային մրցավազքին։
Նշվում է, որ մադրիդյան ակումբում Այասեին դիտարկում են որպես «ջոկեր», ով կարող է թիմին օգնել փոխարինման դուրս գալով։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական, գերմանական ու իտալական ակումբները։
Այասեն երկու գոլ է խփել ընթացիկ Աշխարհի առաջնությունում, նաև դարձել է Նիդերլանդների Էրեդիվիզիի գլխավոր ռմբարկուն՝ 27 գոլով։



























































