Օլիվեր Գլասները երեք տարվա պայմանագիր է կնքել «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ։ Լուրը հաստատել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
51-ամյա ավստրիացին գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Վիտոր Պերեյրային, որի հեռանալու մասին հայտարարվել էր երեկ։
Հաղորդվում է, որ նոր մարզիչը ակումբ կբերի իր աշխատակազմի հիմնական անդամներին և կմասնակցի տրանսֆերային որոշումների կայացմանը։
Գլասները լքել է «Քրիսթալ Փելասը» 2025/26 մրցաշրջանի ավարտին՝ ակումբի հետ նվաճելով Անգլիայի գավաթը, Սուպերգավաթւ և Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսները։



























































