Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ամեն գնով ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեին։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Մադրիդյան ակումբը ցանկանում է ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնել ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում և պատրաստ է նրա համար վճարել 213 միլիոն եվրո՝ ներառյալ հնարավոր բոնուսները։ Այս խոշոր գործարքը ֆինանսավորելու համար «արքայական» ակումբը մտադիր է բաժանվել իր երեք խաղացողներից՝ Էդուարդո Կամավինգայից, Ալվարո Կարերասից և Դին Հաուսենից։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում 24-ամյա Օլիսեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ։
Ներկայումս Օլիսեն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում մասնակցում է 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
























































