Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը կիսվել է իր կարծիքով՝ ակումբի կողմից նոր կենտրոնական հարձակվողի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ։
«Ինձ շատ է դուր գալիս Խուլիան Ալվարեսը։ Միկել Օյարսաբալը՝ նույնպես։ Սակայն ամեն ինչ ակումբի, այլ ոչ թե իմ ձեռքերում է»,- Յամալի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Լամին Յամալը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։
Ավարտված 2025/26 մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը կատալոնացիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը իսպանացու տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 200 միլիոն եվրո։
























































