Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին աշխարհի առաջնության ավարտից հետո վիրահատական միջամտության կենթարկվի։ Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը։
«Աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի կազմում ելույթներից հետո Ռոդրին վիրահատվելու է դեռևս անհայտ վնասվածքի պատճառով, ինչի հետևանքով նա բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը»,- նշված է հոդվածում։
Ընդգծվում է, որ «Մանչեսթեր Սիթիում» հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ Ռոդրիի խնդրի վերաբերյալ։
Աղբյուրը նաև հավելում է, որ վիրահատությունից հետո ապաքինման համար ֆուտբոլիստից շատ ժամանակ չի պահանջվի։ Այնուամենայնիվ, կիսապաշտպանը բաց կթողնի 2026/27 մրցաշրջանի մեկնարկային հատվածը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» նոր գլխավոր մարզիչ է դարձել Էնցո Մարեսկան։
























































