37-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստ։ Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտնել է MLS-ը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
Լեհ հարձակվողի պայմանագիրը Չիկագոն ներկայացնող ակումբի հետ նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։ Նշենք, որ «Չիկագո Ֆայրը» հանդես է գալիս MLS-ի կանոնավոր առաջնության Արևելյան կոնֆերենցիայում։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին վերջին չորս տարիներն անցկացրել է կատալոնական «Բարսելոնայում»։ Նախկինում նա պաշտպանել է նաև Պոզնանի «Լեխի», Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» գույները։ Անցած գարնանը լեգենդար ֆուտբոլիստն ավարտել է կարիերան Լեհաստանի ազգային հավաքականում, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 167 հանդիպում։
Իր հարուստ կարիերայի ընթացքում Լևանդովսկին դարձել է Գերմանիայի տասնակի և Իսպանիայի եռակի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Ընդհանուր առմամբ, ակումբային մակարդակում հարձակվողը նվաճել է ավելի քան 30 տիտղոս։





























































