Հայտնի են դարձել ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» — «Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցը։
Առաջին հանդիպումը տեղի կունենա Մալթայի «Սենթենարի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Պատասխան հանդիպումը կկայանա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։ Խաղի մեկնարկը՝ 20։00:
Դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 9-ին, մրցակցի հարկի տակ, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 16-ին, Երևանում (խմբ․)։



























































