«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատմել է, թե ինչպես է վերաբերվում իր ակումբակից և Իսպանիայի ազգային հավաքականի թիմակից Գավիին։
«Նա միաժամանակ և՛ իմ հենարանն է, և՛ գլխացավանքը։ Երբեմն ցանկանում եմ հարվածել նրան, իսկ երբեմն այնքան շատ եմ սիրում», – Պեդրիի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։
Հունիսի 26-ի լույ 27-ի գիշերը Իսպանիայի հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի վերջին տուրում կմրցի Ուրուգվայի ընտրանու հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 04:00-ին:
Այս պահին «Ֆուրիա Ռոխան» վաստակած 4 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով Ուրուգվային և Կաբո Վերդեին, իսկ Սաուդյան Արաբիային՝ 3 միավորով։
























































