Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է շռայլ առաջարկ կատարել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերի դիմաց:
26-ամյա ֆուտբոլիստն արդեն հրապարակավ հայտարարել է մադրիդյան ակումբի շարքերը լքելու ցանկության մասին, և այժմ քայլի հերթը պոտենցիալ գնորդներինն է։ Լրագրող Խոսե Ալվարեսի տեղեկությունների համաձայն՝ կատալոնական գրանդը հարձակվողի համար կառաջարկի տպավորիչ՝ 150 միլիոն եվրո (ներառյալ հնարավոր բոնուսները)։
Եթե գործարքը հաջողությամբ պսակվի, այն կդառնա «կապտանռնագույնների» պատմության ամենաթանկարժեք գնումը։ Հիշեցնենք, որ ակումբի ներկայիս տրանսֆերային ռեկորդը պատկանում է Ուսման Դեմբելեին, ում տեղափոխության համար ժամանակին վճարվել էր 148 միլիոն եվրո։
«Բարսելոնայում» քաջ գիտակցում են, որ արգենտինացի հարձակվողի տեղափոխության շուրջ «Ատլետիկոյի» հետ բանակցությունները կլինեն երկարատև և բարդ։ Այնուամենայնիվ, կատալոնական ակումբի ղեկավարությունը պահպանում է հանգստություն, քանի որ ներկայումս ֆինանսապես ի վիճակի է իրեն թույլ տալ նման խոշոր գործարք։


























































