Հունիսի 25-ի գիշերը կայացել են 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի հերթական հանդիպումները, որոնց արդյունքներով պարզ դարձան փլեյ-օֆֆի ևս մի քանի մասնակիցներ:
Այս պահի դրությամբ արդեն 13 ազգային հավաքական երաշխավորել է իր մասնակցությունը մունդիալի 1/16 եզրափակիչում։ Պայքարը հաջորդ փուլում շարունակելու իրավունք են նվաճել հետևյալ երկրների ընտրանիները՝
- Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ)
- Մեքսիկա
- Կանադա
- Շվեյցարիա
- Մարոկկո
- Բրազիլիա
- Գերմանիա
- ԱՄՆ
- Ֆրանսիա
- Արգենտինա
- Կոլումբիա
- Նորվեգիա
- Բոսնիա և Հերցեգովինա
Հիշեցնենք, որ հեղինակավոր մրցաշարն ընթանում է հունիսի 11-ից հուլիսի 19-ը Հյուսիսային Ամերիկայի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
13 spaces filled for the Round of 32! 👏#FIFAWorldCup #Qualified @mcdonalds pic.twitter.com/urLOWNuqTf
— FIFA World Cup (@FIFAWorldCup) June 25, 2026
























































