Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Միշել Պլատինին կիսվել է իտալական ակումբի երիտասարդ հարձակվող Քենան Յիլդիզի վերաբերյալ իր տպավորություններով:
«Քենա՞ն Յիլդիզը։ Կարծում եմ՝ նա օժտված է ճիշտ այնպիսի տաղանդով, ինչպիսին ունեն Լամին Յամալն ու Մայքլ Օլիսեն»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Tuttosport պարբերականը։
Հիշեցնենք, որ թուրք ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիայից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2022 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա գործող պայմանագրի ժամկետւ իտալական գրանդի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
2025/26 մրցաշրջանում Յիլդիզը «բիանկոներիի» կազմում բոլոր մրցաշարերում հասցրել է մասնակցել 47 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 10 արդյունավետ գոլային փոխանցման հեղինակ։ Հեղինակավոր Transfermarkt-ը երիտասարդ տաղանդի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է տպավորիչ 75 միլիոն եվրո։
























































