«Լիվերպուլը» իր պաշտոնական կայքում հայտարարեց «Օսասունայից» վինգեր Վիկտոր Մունյոսին ձեռք բերելու մասին։
22-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «կարմիրները» ակտիվացրել են 40 միլիոն եվրոյով Մունյոսի տրանսֆերը գնելու տարբերակը։
Հարձակվողը հանդես է եկել «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» երիտասարդական թիմերում։ Մունյոսը «Օսասունայի» կազմում է 2025 թվականի ամռանից։ Այս ընթացքում իսպանացի խաղացողը մասնակցել է 36 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով յոթ գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։


























































