«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է փոխել ակումբը և տեղափոխվել Իտալիայի Ա Սերիա։
Corriere dello Sport-ի տվյալներով՝ «Ինտերը» հետաքրքրված է ուրուգվայցու հետ պայմանագիր կնքելու հարցում։
Միլանյան ակումբը մտադիր է ֆուտբոլիստի համար տրանսֆերային առաջարկ անել Աշխարհի առաջնությունից հետո։ «Բարսայի» դիրքորոշումը Արաուխոյի վերաբերյալ դեռևս անհայտ է։
Ռոնալդ Արաուխոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։
























































