«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը: Ինչպես հաղորդում է իսպանական Sport․es պարբերականը, բրազիլացի ֆուտբոլիստը դրական է տրամադրված սաուդյան «Ալ-Հիլալի» հետաքրքրությանը և չի մերժել ակումբին:
Ըստ աղբյուրի՝ Ռաֆինյան հորդորել է «Ալ-Հիլալի» ղեկավարությանը սպասել ևս մի քանի շաբաթ: Բրազիլացին պատրաստ կլինի բանակցությունների սեղանի շուրջ նստել սաուդյան կողմի հետ աշխարհի առաջնության ավարտից հետո: Ներկայումս ֆուտբոլիստն ամբողջությամբ կենտրոնացած է Մունդիալում իր ելույթների վրա և չի ցանկանում շեղվել տրանսֆերային հարցերով:
Հավելենք, որ 29-ամյա Ռաֆինյայի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 70 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառ:



























































