«Բարսելոնան» շարունակում է ակտիվ աշխատանքները կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Լրագրող Ալեքս Ռոդրիգես Սանչեսի տեղեկությունների համաձայն՝ կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն հանդիպում է ծրագրել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլայի գործակալի հետ։
«Կապտանռնագույնները» Բարկոլայի տրանսֆերի դիմաց կառաջարկեն 50 միլիոն եվրո, և փարիզյան ակումբը պատրաստ է ընդունել այդ առաջարկը։ Ինքը՝ 23-ամյա ֆուտբոլիստը, «Բարսելոնայից» կստանա հնգամյա պայմանագրի առաջարկ՝ տարեկան 13 միլիոն եվրո աշխատավարձով (մինչև հարկերի պահումը)։
Նշենք, որ Բրեդլի Բարկոլան ՊՍԺ-ում անցկացրել է երեք մրցաշրջան։ Այդ ընթացքում հարձակվողը մասնակցել է 152 պաշտոնական հանդիպման, որոնցում դարձել է 39 գոլի և 37 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































