Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Ֆրանսիայի ազգային հավաքականի իր խաղընկեր, կատալոնական «Բարսելոնան» ներկայացնող Ժյուլ Կունդեի հետ ունեցած հարաբերությունների մասին։
«Այժմ մենք միմյանց շատ ավելի հաճախ ենք կատակով ծաղրում, քան ՊՍԺ-ում իմ ելույթների ժամանակ։ Վերջին շրջանում վերջին խոսքն ավելի հաճախ նրանն է լինում, քանի որ մենք («Ռեալը») չենք հաղթում, բայց ես և Կունդեն միշտ կարողացել ենք տարանջատել ակումբային գործերն ու հավաքականում խաղը։ Ժյուլը հիանալի տղա է, նրա հետ կարող եմ զրուցել բազմաթիվ տարբեր թեմաների շուրջ, ներառյալ՝ քաղաքականությունը»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Madrid Universal պարբերականը։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ֆրանսիացիները կմեկնարկեն աշխարհի առաջնությունում՝ ուժերը չափելով Սենեգալի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։
























































