Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության 2026-27 մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը։ Մեր ընտրանին ընդգրկվեց B 2 խմբում, որտեղ մրցակիցներ են Իռլանդիայի, Բուլղարիայի ու Վրաստանի հավաքականները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
A լիգայում 28 հավաքական բաժանվել է 7 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Հանդիպումները կանցկացվեն մեկ վայրում՝ մինի-մրցաշարերի ձևաչափով։ Խմբերում 4-րդ տեղ զբաղեցրած 7 թիմ կնահանջի B լիգա։
B լիգայում 24 հավաքական բաժանվել է 6 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Հանդիպումները նույնպես կանցկացվեն մեկ վայրում՝ մինի-մրցաշարերի ձևաչափով։ Խմբերի 6 հաղթողները և լավագույն 2-րդ տեղ գրաված թիմը կբարձրանան Ա լիգա՝ 2-րդ փուլին մասնակցելու համար։
Եզրափակիչ փուլը կայանալու է Հունգարիայում։




























































