Կատալոնական «Բարսելոնայում» արդեն մտածում են այն մասին, թե ով է գլխավորելու թիմը Հանս-Դիտեր Ֆլիկից հետո։ Գերմանացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը, որից հետո ակումբը որպես փոխարինողի գլխավոր թեկնածու դիտարկում է Սեսկ Ֆաբրեգասին։
Ինչպես հայտնում է իսպանական AS պարբերականը՝ հղում անելով Barca Reservat փոդքասթին, «Բարսելոնայի» մարզական ղեկավարությունը՝ ի դեմս տնօրեն Դեկուի, լիովին աջակցում է Ֆաբրեգասի թեկնածությանը։ Կատալոնացիներն արդեն կապ են հաստատել 39-ամյա մասնագետի հետ և ցանկանում են հասնել նրան, որ Սեսկի ցանկացած նոր պայմանագրում ներառվի հատուկ կետ, որը նրան թույլ կտա ապագայում տեղափոխվել «Բարսելոնա»: Այս հարցի շուրջ կապտանռնագույններն արդեն հասցրել են քննարկումներ ունենալ նաև իտալական «Կոմոյի» ղեկավարության հետ։
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը մարզչական կարիերան սկսել է 2023 թվականին։ Նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ «Կոմոն» փայլուն արդյունք գրանցեց՝ Իտալիայի Ա Սերիայում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգիր։

























































