«Բարսելոնան» թույլատրել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալին մասնակցել ԱԱ-2026-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Կաբո Վերդեի դեմ կայանալիք հանդիպմանը (հունիսի 15): Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ազգային ընտրանու ճամբարում վինգերի առողջական վիճակին անմիջականորեն հետևում է «բլաուգրանայի» ֆիզիոթերապևտ Ֆերնանդո Գալանը:
Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը «Ֆուրիա Ռոխայի» ճամբար էր ժամանել ձախ ազդրի մկանային վնասվածքով:
Ըստ տեղեկությունների՝ «Բարսելոնայում» խորհուրդ են տվել Յամալին աստիճանաբար վերադարձնել խաղադաշտ:
Հարձակվողի մասնակցությունը Կաբո Վերդեի դեմ հանդիպմանը մեկնարկային րոպեներից խստիվ բացառվում է: Կատալոնական ակումբը կողմ է, որ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս գա միայն հանդիպման վերջին 15 րոպեներին:

























































