«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության շուրջ պտտվող լուրերը:
Պորտուգալացի ֆուտբոլիստը նշել է, որ թեև կատալոնական ակումբն իր տարբերակներից մեկն է, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։
««Բարսելոնա՞ն»․ դա իմ ունեցած տարբերակներից մեկն է, բայց ես դեռ որոշում չեմ կայացրել: Ճշմարտությունն այն է, որ ես բազմաթիվ տարբերակներ ունեմ և չեմ ցանկանում խոսել կոնկրետ ակումբի մասին, քանի դեռ վերջնական ընտրությունս չեմ արել և պայմանագիր չեմ ստորագրել: Ես կփորձեմ տեղափոխվել մի այնպիսի թիմ, որտեղ հետաքրքրված կլինեն ինձնով, և որտեղ ես իսկապես պետք կգամ: Ինձ համար դա շատ կարևոր է»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Սիլվան կարող է երկու տարվա պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» հետ:
Ընդ որում, նշվում էր, որ կիսապաշտպանը պատրաստակամ է գնալ աշխատավարձի զգալի նվազեցման՝ օգնելով «կապտանռնագույններին» տեղավորվել Լա Լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյի խիստ կանոնների շրջանակում:

























































