«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին համոզված է, որ կգա ժամանակ, երբ իր հայրենակից Լամին Յամալն իր գլխավերևում կպահի «Ոսկե գնդակը»։
«Մի օր նա կնվաճի «Ոսկե գնդակը»․ նա պարզապես հրեշ է։ Յամալը հիանալի տղա է, մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Մարդիկ նրան այնքան էլ լավ չեն ճանաչում, ուստի խորհուրդ կտայի ավելի մոտիկից ճանաչել նրան։ Նա ֆանտաստիկ անձնավորություն է։ ԶԼՄ-ների ուշադրությո՞ւնը․ դրա հետ պարզապես պետք է սովորել ապրել։ Յամալն անհավանական հասուն է իր տարիքի համար։ Ինչ-որ իմաստով նրա կերպարն աղավաղված է ներկայացվում։ Նա ֆանտաստիկ երիտասարդ է՝ իր տարիքի համար զարմանալի արժեքներով։ Չպետք է մոռանալ, որ նա ընդամենը 18 տարեկան է»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Ռոդրին ինքը ֆուտբոլային գլխավոր անհատական մրցանակին՝ «Ոսկե գնդակին», արժանացել է 2024 թվականին։


























































