«Բարսելոնայի» 18-ամյա վինգեր Լամին Յամալը հանրությանն է ներկայացել իր նոր ընկերուհու հետ։
Երիտասարդ ֆուտբոլիստը ներկա է գտնվել կատալոնական ակումբի տոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Լա Լիգայում և Իսպանիայի Սուպերգավաթում տարած հաղթանակների կապակցությամբ։
Տոնական երեկոյին Յամալը մասնակցել է հայտնի ինֆլյուենսեր Ինես Գարսիայի ընկերակցությամբ, ով, ըստ մամուլի, իսպանացի աստղի նոր ընտրյալն է։




























































