Միլանի «Ինտերը» պաշտոնապես հռչակվել է Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն։ «Պարմայի» նկատմամբ տարած հաղթանակից (2-0) և 21-րդ Սկուդետոն ժամանակից շուտ ապահովելուց հետո, մարզադաշտում և Միլանի փողոցներում մեծ շուքով նշվել է թիմի պատմական հաջողությունը։
Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո չեմպիոնական հանդիպման վերջնակետը դրած Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցները հենց խաղադաշտում նշել են պատմական հաջողությունը։ Ակումբի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում հրապարակել է տոնական կադրեր՝ «CAMPIONI D’ITALIA 21» մակագրությամբ, իսկ Միլանի փողոցներում երկրպագուները մոտոերթեր և շքերթներ են կազմակերպել։
CAMPIONI D’ITALIA 2️⃣1️⃣🏆🇮🇹🖤💙 pic.twitter.com/Ryuzpzpi8f
— Inter ⭐⭐ (@Inter) May 3, 2026
Հիշեցնենք, որ «Ինտերը» Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց առաջնության ավարտից 3 տուր առաջ։ Չեմպիոնական խաղում խփված գոլերից մեկի հեղինակը դարձել էր Հենրիխ Մխիթարյանը։ Այս հաղթանակի շնորհիվ հայ կիսապաշտպանը դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն։
Sogno avverato 🥹🖤💙 pic.twitter.com/LwxSkOqZDh
— Inter ⭐⭐ (@Inter) May 4, 2026


























































