Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի հաջորդ տարվա կազմակերպումը բարդ խնդիր կհամարվի, եթե մինչ այդ կորոնավիրուսի պատվաստանյութ չլինի։
Այս մասին հայտարարել է Ճապոնիայի բժիշկների ասոցիացիայի ղեկավար Յոշիտակե Յոկոկուրան, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
«Իմ կարծիքով, եթե մենք չունենանք արդյունավետ պատվաստանյութ, դժվար կլինի անցկացնել օլիմպիական խաղերը: Ես չեմ ասում, որ խաղերը չպետք է անցկացվեն: Ես ասում եմ, որ դա բարդ է: Հետևաբար, մենք պետք է շտապենք դեղերի և պատվաստանյութերի մշակմամբ», – առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է նա: