«Ասթոն Վիլայի» հարձակվող Դոնիել Մալենը, որն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս հռոմեական «Ռոմայում», հայտնվել է եվրոպական մի շարք թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում։
Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ նիդերլանդցի ռմբարկուի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան», ինչպես նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Նյուքասլը»:
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 35 միլիոն եվրո։
Իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մալենը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նիդերլանդցու և հռոմեական «գայլերի» միջև կնքված վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։


























































