Իսպանական Լա Լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության հասավ «Օսասունայի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 81-րդ րոպեին բացեց Ռոբերտ Լևանդովսկին։ 5 րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկեց Ֆեռան Տոռեսը, իսկ դաշտի տերերի հարձակվող Ռաուլ Գարսիան 88-րդ րոպեին կարողացավ հետ բերել մեկ գնդակ։
«Բարսելոնան» (88 միավոր) 10-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Լա Լիգայում և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Կատալոնացիները 14 միավորով առաջ են Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Օսասունան» 42 միավորով ընթանում է 10-րդ տեղում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին

























































