Գերմանիայի առաջնությունը մայիսի 9-ին վերսկսելու ծրագրերը կարող են խափանվել՝ երկրում սահմանափակումների թուլացումից հետո կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի բռնկման պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում այն տարբերակը,որ Գերմանիան կարող է նորից ուժեղացնել կարանտինային կանոնները։ Այս դեպքում Բունդեսլիգան ստիպված կլինի հետաձգել մրցաշրջանի վերսկսումը, որը նախատեսում է մայիսի 9-ին։
Ավելի վաղ գերմանական ոստիկանությունը դեմ էր հանդես եկել Բունդեսլիգայում մրցաշրջանի վերսկսմանը։