Իսպանական Լա Լիգայի 2025/26 մրցաշրջանի 32-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում ուժերը չափեց Սևիլիայի «Բետիսի» հետ։
«Օլիմպիկո դե Սևիլիա — Լա Կարտուխա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց դրամատիկ ոչ-ոքիով՝ 1:1 հաշվով։ Խաղը սպասարկում էր գլխավոր մրցավար Սեսար Սոտո Գրադոն։
Հանդիպման հաշիվն արդեն 17-րդ րոպեին բացեց «Արքայական ակումբի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Թվում էր, թե մադրիդցիները կկարողանան պահպանել հաղթական հաշիվը և կարևոր 3 միավոր վաստակել, սակայն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին (90+4′) տանտերերի պաշտպան Էկտոր Բելյերինը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում Մանուել Պելեգրինիի գլխավորած «Բետիսը» մայիսի 3-ին կմրցի «Օվիեդոյի» հետ, իսկ Ալվարո Արբելոայի սաները նույն օրը կհանդիպեն «Էսպանյոլին»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































