«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը ժամանակից շուտ ավարտել է ընթացիկ մրցաշրջանը:
Կատալոնական ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը ձախ ոտքի ազդրի հետին հատվածի ջլի վնասվածք է ստացել Լա Լիգայի 33-րդ տուրում կայացած «Սելտայի» դեմ խաղում (1:0)։ Ուշագրավ է, որ վնասվածքը գրանցվել է 11-մետրանոց հարվածն իրացնելու ժամանակ։
Ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն.
«Բժշկական հետազոտությունները հաստատել են Յամալի վնասվածքը։ Նա կանցնի կոնսերվատիվ բուժման կուրս։ Թեև ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հանդիպումները, սպասվում է, որ նա լիովին կապաքինվի և կկարողանա մասնակցել 2026 թվականի Աշխարհի առաջնությանը»։

























































