Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ: Հանդիպումը կայացավ Լևերկուզենի «Բայ-Արենա» մարզադաշտում։
Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացեց Հարի Քեյնը՝ Ջամալ Մուսիալայի փոխանցումից հետո: Իսկ հանդիպման վերջնամասում Լուիս Դիասը, ստանալով Լեոն Գորեցկայի փոխանցումը, կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Նշենք, որ Քեյնն այս մրցաշարի լավագույն ռմբարկուն է՝ իր ակտիվում ունենալով 7 գոլ: Ընդհանուր առմամբ՝ 2025/26 մրցաշրջանում անգլիացի հարձակվողն անցկացրած 44 խաղում դարձել է 52 գոլի հեղինակ:
Այսպիսով, «Բավարիան» նվաճեց եզրափակիչի ուղեգիր, որտեղ տիտղոսի համար կպայքարի «Շտուտգարտ» — «Ֆրայբուրգ» զույգի հաղթողի հետ: Հատկանշական է, որ մյունխենյան ակումբը Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ է դուրս գալիս 2020 թվականից ի վեր առաջին անգամ:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


























































