Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի մեկնարկային խղում «Բրայթոնը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց Լոնդոնի «Չելսիի» դարպասը (3-0):
«Ճայերը» հանդիպման հաշիվը բացեցին արդեն խաղի մեկնարկում՝ 3-րդ րոպեին. աչքի ընկավ Ֆերդի Կադիօղլուն։ Երկրորդ խաղակեսում՝ 56-րդ րոպեին, Ջեք Հինշելվուդը կրկնապատկեց «Բրայթոնի» առավելությունը։ Իսկ արդեն հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին (90+1) հանդիպման վերջակետը դրեց 83-րդ րոպեին փոխարինման մտած Դենի Ուելբեքը՝ դառնալով գոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» վաստակած միավորների քանակը հասցրեց 50-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական։ «Չելսին» 48 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































