Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» 2:1 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ։
Տանտերերի կազմում 16-րդ րոպեին հաշիվը բացեց Ռայան Շերկին։ Ընդամենը երկու րոպե անց՝ 18-րդ րոպեին, Կայ Հավերցը՝ Ջանլուիջի Դոնարումայի կոպտագույն սխալից հետո, վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Երկրորդ խաղակեսում՝ 65-րդ րոպեին, Էրլինգ Հոլանդը գրավեց հյուրերի դարպասը՝ խփելով «Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլը։
Այս հաղթանակից հետո մանկունիական ակումբը 32 խաղից հետո վաստակած միավորների թիվը հասցրեց 67-ի և ընդհուպ մոտեցավ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արսենալին», որի ակտիվում կա 70 միավոր՝ 33 անցկացրած խաղից հետո։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































