Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում անհավանական արդյունավետությամբ է աչքի ընկնում Մյունխենի «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» դիմակայությունը: «Ալյանս Արենա» մարզադաշտում ընթացող գերլարված հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց մադրիդյան ակումբի առավելությամբ՝ 3-2 հաշվով:
Խաղի հաշիվը բացվեց արդեն առաջին րոպեին. Մանուել Նոյերի կոպիտ սխալից հետո Արդա Գյուլերն առաջ մղեց հյուրերին: Մյունխենցիները պատասխանեցին անկյունայինի խաղարկումից հետո Ալեքսանդր Պավլովիչի՝ գլխով խփած գոլով, սակայն 29-րդ րոպեին Գյուլերը տուգանայինի անվրեպ իրացմամբ դուբլ ձևակերպեց և կրկին առաջ մղեց «արքայական ակումբին»:
Բաց թողած գոլից հետո դաշտի տերերը ևս մեկ անգամ կարողացան արագ վերականգնել հավասարակշռությունը. 38-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը: Այնուամենայնիվ, առաջին խաղակեսի վերջակետը դրեց Կիլիան Մբապեն, որը 42-րդ րոպեին այս խաղում երրորդ անգամ առաջ մղեց «Ռեալին» և թիմերին ընդմիջման ուղարկեց մադրիդցիների նվազագույն առավելությամբ:
Bayern Munich 1-(2) Real Madrid — Arda Güler Freekick 29′
by
u/977x in
soccer


























































