Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդում» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆուլհեմի» դարպասը (2-0):
Մերսիսայդցիները հանդիպման ելքը վճռեցին դեռ առաջին խաղակեսում։ 36-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ռիո Նգումոհան, իսկ ընդամենը 4 րոպե անց՝ 40-րդ րոպեին, Մոհամեդ Սալահը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։ Երկրորդ խաղակեսում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին։
Այս հաղթանակից հետո «կարմիրները» վաստակած միավորների քանակը հասցրեցին 52-ի՝ մոտենալով լավագույն քառյակին։ Լոնդոնյան ակումբը 44 միավորով 11-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































