ՈւԵՖԱ-ն ազգային առաջնությունների համար վերջնաժամկետ է սահմանել՝ որոշելու համար՝ կվերսկսվի արդյո՞ք տվյալ երկրի առաջնությունը, թե՞ վաղաժամ կավարտվի: Ըստ Skysports-ի, որոշման վերջնաժամկետը մայիսի 25-ն է։
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ուղեցույց է տրամադրել ասոցիացիայի բոլոր 55 անդամների համար, որում ասվում է, որ ֆեդերացիաները պետք է զեկուցեն ներքին առաջնությունները վերսկսելու ծրագրերի մասին, ներառյալ մրցաշարի ամսաթիվը և ձևաչափը:
Վերջերս ՈւԵՖԱ-ն խորհուրդ էր տվել, որ ֆեդերացիաները վերսկսեն և ավարտին հասցնեն ընթացիկ մրցաշրջանը: ՈՒԵՖԱ-ն ազգային լիգաներին խնդրել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված առաջնություններն ավարտին հասցնել մինչև օգոստոսի սկիզբ։ Լիգաներին օգնելու համար ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգել է, իսկ հավաքականների՝ հունիսին նախատեսված խաղերը տեղափոխել հոկտեմբեր:
Հիշենցնենք, որ ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ի անդամ Նիդերլանդները չի ավարտի 2019/20 մրցաշրջանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ավելի վաղ նույն ճակատագրին էր արժանացել նաև Բելգիայի աաջնությունը։