Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս պարտվեց «Բրայթոնին» (1:2):
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Դենի Ուելբեքը։ 30-րդ րոպեին մերսիսայդցիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. աչքի ընկավ Միլոշ Կերկեզը։ Սակայն երկրորդ խաղակեսում՝ 56-րդ րոպեին, Ուելբեքը դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով «Բրայթոնի» հաղթական գնդակը։
Այս հաղթանակից հետո «ճայերը» վաստակած միավորների քանակը հասցրեցին 43-ի՝ բարձրանալով 8-րդ հորիզոնական։ «Լիվերպուլը» 49 միավորով շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































