Բրազիլական «Գրեմիոյի» պաշտպան Մարլոնը լուրջ վնասվածք է ստացել մարտի 20-ին կայացած Ա Սերիայի՝ «Վիտորիայի» դեմ խաղում (2:0):
Մրցակցի հետ բախումից հետո 28-ամյա ֆուտբոլիստն անհաջող ընկել է սեփական ոտքի վրա, որը շրջվել է 90 աստիճան անկյան տակ: Ֆուտբոլիստին խաղադաշտից դուրս են բերել շտապօգնության մեքենայով:
Հիվանդանոցում բժիշկները Մարլոնի մոտ ախտորոշել են կոճի բաց կոտրվածք: Ակնկալվում է, որ պաշտպանի ապաքինման գործընթացը կտևի առնվազն հինգ ամիս:
Հավելենք, որ Մարլոնը «Գրեմիոյի» գույները պաշտպանում է 2023 թվականից։ Մինչև այս ծանր վնասվածքը նա հասցրել էր մասնակցել 45 հանդիպման՝ բոլոր մրցաշարերում դառնալով 2 գոլի հեղինակ:





























































