Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրի շրջանակում թուրինյան «Յուվենտուսը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Ուդինեզեի» նկատմամբ:
Ուդինեում կայացած հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով: «Ծեր սինյորայի» հաղթական գոլը հեղինակեց Ժերեմի Բոգան:
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» իր միավորների քանակը հասցրեց 53-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Ուդինեզեն» 36 միավորով մնում է 11-րդ տեղում:
Մարտի 20-ին «Ուդինեզեն» արտագնա խաղում կմրցի «Ջենոայի» հետ: Մարտի 21-ին «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի «Սասուոլոյին»:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































