«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որակազրկման պատճառով բաց կթողնի իր թիմի առաջիկա երկու հանդիպումը։
Բանն այն է, որ 52-ամյա մասնագետն Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Նյուքասլի» դեմ կայացած խաղում (1:3) ստացել է ընթացիկ մրցաշրջանում իր վեցերորդ դեղին քարտը։
Այսպիսով, իսպանացի մարզիչը չի կարողանա թիմը ղեկավարել տեխնիկական գոտուց Անգլիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում (մարտի 14), ինչպես նաև Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում։ Ընդ որում, որակազրկումը չի ազդի Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչի վրա, որտեղ «քաղաքայինները» մարտի 22-ին ուժերը կչափեն «Արսենալի» հետ։
Հավելենք, որ Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» 50 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։

























































