Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում դրամատիկ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ (2-1):
Հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասը բավականին թեժ ստացվեց. 45+1-րդ րոպեին տանտերերի կազմում կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց Ջեյքոբ Ռեմսին՝ իր թիմին թողնելով 10 հոգով։ Չնայած դրան՝ ընդամենը 5 րոպե անց Էնթոնի Գորդոնը անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ առաջ մղելով «կաչաղակներին» (45+6)։ Հյուրերը շատ արագ պատասխանեցին. 45+9-րդ րոպեին Կազեմիրոն հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսում մանկունիացիները չկարողացան օգտագործել քանակական առավելությունը, իսկ ահա «Նյուքասլը» հիմնական ժամանակի վերջին րոպեին՝ 90-րդ րոպեին, կարողացավ կորզել հաղթանակը. Կիրան Տրիպիերի փոխանցումից հետո հաղթական գոլը հեղինակեց փոխարինման դուրս եկած Ուիլյամ Օսուլան։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































