Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ (1-0):
Խաղի 89-րդ րոպեին թվում էր, թե հյուրերը հասան իրենց նպատակին, երբ Ալեքսիս Մակ Ալիստերը գրավեց դարպասը, սակայն VAR-ի միջամտությունից հետո գոլը չեղարկվեց ձեռքով խաղի պատճառով: Մրցավարի կողմից ավելացված ժամանակում լարվածությունը հասավ գագաթնակետին: Այնուամենայնիվ, «Լիվերպուլը» չհանձնվեց:
Ավելացված 7-րդ րոպեին (90+7′) նույն Ալեքսիս Մակ Ալիստերը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում և այս անգամ կանոնների սահմաններում դիպուկ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին: Տանտերերը մինչև վերջին վայրկյանը փորձեցին փոխել իրավիճակը, սակայն մերսիսայդցիները պահպանեցին հաղթական հաշիվը:
Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Քրիստալ Փելաս» — «Վուլվերհեմփթոն»՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Սանդերլենդ» — «Ֆուլհեմ»՝ , հանդիպման գոլերը՝ 1-3 ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































