Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Հոֆենհայմին»։ խաղում արձանագրվեց տանտերերի խոշոր հաշվով հաղթանակը՝ 5:1:
Հանդիպման ընթացքը կտրուկ փոխվեց արդեն 17-րդ րոպեին, երբ հյուրերը մնացին 10 հոգով. կարմիր քարտ ստացավ Կևին Ակպոգուման։ Ընդամենը երեք րոպե անց Հարի Քեյնը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ առաջ մղելով մյունխենցիներին։
Թեև 35-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, առաջին խաղակեսի վերջնամասը «Բավարիայի» բենեֆիսն էր։ 45-րդ րոպեին Քեյնը դուբլ ձևակերպեց՝ կրկին անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը, իսկ ավելացված ժամանակում (45+2) Լուիս Դիասը հաշիվը դարձրեց 3:1։
Երկրորդ խաղակեսում Դիասը շարունակեց իր գոլային հրավառությունը։ 62-րդ րոպեին նա խփեց իր երկրորդ, իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ (89′)՝ երրորդ գնդակը՝ ձևակերպելով հետ-տրիկ։
Այս տպավորիչ հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 54 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Հոֆենհայմը» 42 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































