Գերմանիայի ֆուտբոլի 2025/26 մրցաշրջանի առաջնության 20-րդ տուրում «Բավարիան» և «Համբուրգը» հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Խաղը կայացավ «Ֆոլքսպարկշտադիոն» մարզադաշտում։
Հանդիպման 34-րդ րոպեին դաշտի տերերի կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրան 11-մետրանոց հարվածով առաջ մղեց իր թիմին։ 42-րդ րոպեին մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ չորս րոպե անց կիսապաշտպան Լուիս Դիասը հաշվի մեջ առաջ մղեց «Բավարիային»։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Համբուրգի» պաշտպան Լուկա Վուշկովիչը խփեց պատասխան գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այժմ «Բավարիան» 51 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Համբուրգը» 19 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































