Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Կոպենհագենի» նկատմամբ (4-1)՝ նվաճելով 1/8 եզրափակչի ուղիղ ուղեգիր։
Վերջին տուրում տարած հաղթանակը թույլ է տվել «կապտանռնագույններին» ընդհանուր մրցաշարային աղյուսակում զբաղեցնել 5-րդ հորիզոնականը։ Այսպիսով, Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը ազատվում է փլեյ-օֆֆի նախնական փուլում հանդես գալուց։
1/8 եզրափակիչում կատալոնական ակումբի մրցակիցը կարող է լինել հետևյալ թիմերից մեկը՝ ՊՍԺ, «Մոնակո», «Նյուքասլ» կամ «Քարաբաղ»։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում «Բարսելոնան» հասել էր մինչև կիսաեզրափակիչ, որտեղ երկու հանդիպումների արդյունքով (6:7) զիջել էր Միլանի «Ինտերին»։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպումները նախատեսված են մարտի 10-11-ին և 17-18-ին։


























































