Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրախաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը (2-0)։
Հանդիպման հաղթական գոլը 81-րդ րոպեին տուգանայինից կատարած դիպուկ հարվածով խփեց «ներաձուրիի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։ Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Էնդի Դիուֆը խփեց միլանցիների երկրորդ գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ Հենրիխ Մխիթարյանը, միլանյան գրանդի կազմում խաղադաշտ դուրս եկավ առաջին րոպեներից և իր նախկին ակումբի դեմ խաղում անցկացրեց ամբողջական հանդիպում։
Այսպիսով, Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը վաստակած միավորների թիվը հասցրեց 15-ի և լիգայի փուլը ավարտեց 10-րդ տեղում։ «Բորուսիան» և «Ինտերը» պայքարը կշարունակեն անցումային փլեյ-օֆֆում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































