Գերմանացի թենիսիստ Քևին Կրավիցը, ով ամենահեղինակավոր գրունտային մրցաշարի՝ «Ռոլան Գարոսի» զուգախաղերի մրցաշարի ներկայիս հաղթողն է, Spiegel-ին ասել է, որ աշխատանք է ստացել սուպերմարկետում՝ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ:
«Աշխատավարձը 450 եվրո է: Ապրանքները դասավորում եմ դարակներում, դասավորում եմ նաև դատարկ տուփերը: Անցած շաբաթ ես մուտքի մոտ գտնվող սայլակները ախտահանեցի», — ասել է մարզիկը:
Նա նաև կատակում է, որ ինքը վաղուց էր մտադրվել գտնել «նորմալ» աշխատանք, այնպես որ COVID-19- ը ինչ-որ իմաստով նպաստեց այդ ցանկության իրականացմանը: