Իտալիայի Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանի 22-րդ տուրի շրջանակում Հռոմում կայացած «Ռոմա» — «Միլան» դիմակայությունն ավարտվեց խաղաղ ելքով՝ 1:1:
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսում. 62-րդ րոպեին «Միլանին» առաջ մղեց պաշտպան Կոնի դե Վինտերը: Տանտերերը պարտությունից փրկվեցին 74-րդ րոպեին, երբ Լորենցո Պելեգրինին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
Հաջորդ տուրում թիմերին սպասվում են արտագնա և տնային հանդիպումներ. «Ռոման» փետրվարի 2-ին կմեկնի Ուդինե, իսկ «Միլանը» հաջորդ օրը կհյուրընկալի «Բոլոնիային»:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին


























































